Հիշատակի և խնկարկման օր. Նաիրի Զարյանի թիվ 130 հիմնական դպրոց


 «Հարգանքի այս օրը միավորելու է բոլորիս մեկ գաղափարի շուրջ՝ ՊԻՏԻ ԱՊՐԵՆՔ ՈՒ ԿԵՐՏԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՐԱԶԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ»:
 Ահա այս խոսքերն էին հնչում Նաիրի Զարյանի թիվ 130 հիմնական դպրոցի թե՛ բակում, թե՛ դասասենյակներում և թե՛ միջանցքներում: Բոլորին պարուրել էր հուզմունքը: 44-օրյա Արցախյան պատերազմի հերոսներին և նահատակներին հիշատակելու համար ողջ դպրոցը մատուցում էր իր հարգանքի տուրքը: Աշակերտների շապիկներից իրար ժպտում էին մեր Արցախյան պատերազմի հերոսները, մեր նահատակները և կարծես պատգամում էին ներկաներին, մեր հայրենիքի ապագա պաշտպաններին, միշտ զգոն լինել, ամուր լինել և ամենակարևորը՝ Բարի լինել: Հայրենիքը սկսվում է օջախից: Եվ Դպրոցն էլ յուրօրինակ մի օջախ է հա՛յ մարդու կյանքում: Այսօր այդ օջախը խնկարկում և հիշում էր իր հերոսներին:
Հավե՜րժ փառք: