Ալիևը հայտարարել է, թե «Բաքուն ԼՂ խնդիրը ռազմա-քաղաքական ճանապարհով կարգավորել է, պատերազմն անցյալում է.

  Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Բաքուն ԼՂ խնդիրը ռազմա-քաղաքական ճանապարհով կարգավորել է, պատերազմն անցյալում է մնացել»: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Ալիևի կարծիքով՝ Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը», ու եթե ինչ-որ մեկն ուզում է «վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղ անունը կրող մեռելին, թող դա անի իր տարածքում՝ ստեղծի ինչ-որ միավորում, հանրույթ, պետություն, որ կկրի «Լեռնային Ղարաբաղ» անունը»: Այս դեպքում, ըստ Ալիևի, «Ադրբեջանն այն կճանաչի, բայց ոչ Ադրբեջանում»:

 

ՌԻԱ-Նովոստի