Տաջիկստանը միջամտում է Աֆղանստանի ներքին գործերին: Այս մասին հայտարարել է Աֆղանստանում թալիբների կառավարության փոխնախագահ Աբդուլ Ղանի Բարադարը, հայտնում է ANInews-ը: Ղանի Բարադարը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Տաջիկստանը միջամտում է իր երկրի ներքին գործերին և սպառնացել հետևանքներով: «Տաջիկստանը միջամտում է մեր գործերին, սակայն յուրաքանչյուր գործողության համար կա արձագանք»,- ասել է Բարադարը: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ավելի վաղ հայտարարել էր Աֆղանստանի շուրջ «անվտանգության գոտի» ստեղծելու անհրաժեշտության մասին՝ ահաբեկչական խմբավորումների հնարավոր ընդլայնումը կանխելու համար: Թալիբների խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդը պատասխանել է, որ թալիբները հազարավոր զինյալներ են ուղարկել Աֆղանստանի Թահար նահանգ՝ Տաջիկստանի հետ սահմանին «անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար»:
Տաթև Ֆռանգյան