Թուրքիան «մտահոգություն է հայտնել Սիրիայի Իդլիբ նահանգում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հարձակումների կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ասվում է երկրի ռազմական գերատեսչության թվիթերյան գրառման մեջ։ «Վերջին շրջանում նկատվում է Իդլիբում ավիահարվածների աճ։ Մենք արդեն նշել ենք, որ այն հակասում է փոխըմբռնման հուշագրին»,- ասել է Աքարը։ Նրա խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում տարբեր ուղղություններով։