Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՀՀ ոստիկանության ղեկավարության հետ միասին դեսպան Թրեյսին այսօր Գյումրիում շրջեց ոստիկանության շինություններում, որտեղ շուտով տեղակայվելու է Շիրակի մարզի պարեկային ոստիկանությունը։ Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել իր աջակցությունն իրավապահ հաստատությունների արդիականացմանը միտված ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին, որի օգուտները կզգան երկրում բոլորը։