Երգչուհի Գրայմսը Իլոն Մասկից բաժանվելուց հետո խոսել է իր ծրագրերի մասին, որոնք դուրս են այս մոլորակից:
«Ես Մասկից առանձին մտադիր եմ գաղութացնել Եվրոպան (Յուպիտերի արբանյակներից մեկը): Ես տիեզերքում կստեղծեմ լեսբիական միություն»,- ասել է երգչուհին: Նրա հայտարարությունը ակնարկում է Մասկի և ՆԱՍԱ-ի միջև կնքված պայմանագրի մասին, որը պետք է օգներ պարզել՝ արդյոք մոլորակի արբանյակներից մեկի վրա կյանքը պիտանի՞ է, թե՞ ոչ:
Նշենք, որ Գրայմսի սեռական կողմնորոշման մասին խոսակցությունները վաղուց են պտտվում: Նա հաճախ է մերկ աղջիկների լուսանկարներ հրապարակում «Ինստագրամ»-ում: Մասկից երգչուհին բաժանվել է վերջերս: Չնայած բաժանմանը՝ Իլոն Մասկը հայտարարել է, որ ինքը և իր նախկին ընկերուհին լավ հարաբերություններ ունեն և շատ են սիրում միմյանց: Զույգի բաժանման պատճառը եղել է զբաղվածությունը. «SpaceX-ում և Tesla-ում իմ աշխատանքը պահանջում է մշտական բնակություն Տեխասում կամ արտերկրում, իսկ Քլերը աշխատում է Լոս Անջելեսում»,- պատմել էր Իլոնը:
Զույգն ունի մեկ երեխա, որին արտասովոր անվամբ են կոչել՝ X Æ A-12 (X Ash Ay-Twelve):
armtimes.com