Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին խուզարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը։
«Տոնոյանին, ըստ երևույթին, կձերբակալեն և մեղադրանք կառաջադրեն: Զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:
Ստեփան Գալստյանին ևս հրավիրել են ԱԱԾ: Մեր աղբյուրը հայտնում է, որ հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին:
Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում»,-գրել է կայքը: