Կառավարությունը հավանություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Բյուջեի նախագիծն արտացոլում է մակրոտնտեսական կայունության և դրա հետ կապված պետական պարտքը կառավարելի մակարդակում երաշխավորելու առաջնահերթությունը:
Պետական բյուջեի հիմնական ցուցանիշները.
Եկամուտներ՝ 1 տրլն 946.2 մլրդ ՀՀ դրամ
Ծախսեր՝ 2 տրլն 188.4 մլրդ ՀՀ դրամ
Դեֆիցիտ՝ 242.2 մլրդ ՀՀ դրամ
Նախագծով սահմանվում է, որ
Բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 18.2%-ով,
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով եւ կկազմի 23.4%,
Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի եւ տարեվերջին կկազմի մոտ 60%,
Կապիտալ ծախսերը կաճեն եւ կկազմեն 350 մլրդ ՀՀ դրամ,
Ենթակառուցվածքների և տարածքային զարգացմանն ուղղվող ծրագրերին բյուջեով նախատեսված հատկացումները կավելանան 31.6%-ով,
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ֆինանսավորումը կավելանա 27.4%-ով եւ կկազմի 223 մլրդ ՀՀ դրամ,
Միայն գիտության ֆինանսավորումը կավելանա մոտ 83%-ով։
#ArmGov