Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց (ՀՀՌՑ) ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ մի շարք հեռուստաընկերություններ, չնայած բազմաթիվ հորդորներին և զգուշացումներին, չեն կատարել ՀՀՌՑ-ի հետ ունեցած պայմանագրային պարտավորությունները, ինչի արդյունքում կուտակել են մեծ չափերի դեբիտորական պարտքեր։
ՀՀՌՑ-ն պարտքեր կուտակած հեռուստաընկերություններին առաջարկում է մինչև նոյեմբերի 1-ը կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և մարել պարտքերը։ Հակառակ պարագայում Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ընկերությունը զգուշացնում է, որ ստիպված կլինի դադարեցնել այդ հեռուստաընկերությունների հեռուստահեռարձակումը։