Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեի Ադրբեջանի ներկայացուցիչ Ալի Աքբար Օջագնեջադը հեռացել է Ադրբեջանից։ այս մասին հայտնել է Ադրբեջանում իրանական դեսպանությունը։Ըստ դեսպանատան հայտարարության, Օջագնեջադն արդեն մի ամիս է, ինչ գտնվում է Թեհրանում։
Հիշեցնենք, որ նախօրեին համաճարակային ստուգումների պատրվակով փակվել էր Օջագնեջադի գրասենյակն ու Հուսեյնիյե մզկիթը։
«Հրապարակ օրաթերթ»