Ահա եւ ԱՄՆ զգուշացումն Իրանին: Պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունը անհրաժեշտ է, քանի որ ներկա վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Խոսնակը ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է դիվանագիտական լուծման եւ Թեհրանն էլ, որ ասել է, թե մոտ ժամանակներս կվերսկսի Վիեննայի գործընթացը՝ պետք է անի իր քայլը:
«Մենք հույս ունենք, որ «մոտ ժամակներս » սահմանումը կհամապատասխանի «մոտ ժամանակի» մեր սահմանմանը», նշել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Սա է, այլ բան չկա: Թե չէ՝ Իրանն ուզում է «միջանցքը» «փրկել», Իրանն ուզում է վերադառալ բանակցության, բայց Ռուսաստանն ու Թուրքիան են խանգարում: Բա, երբ բանակցում էր, ինչու՞ չէին խանգարում:
Իրանը փորձում է ժամանակ ձգել, մինչեւ միջուկային ծրագրում կապահովի մի հանգրվան, որից այն կողմ արդեն՝ վերջ, Իրանը միջուկային զենք տնօրինող պետություն է: Իսկ այդ հանգամանքը արդեն լինելու է ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական իրավիճակը հիմնավորապես փոխող հանգամանք:
Իրանի միջուկային զենք ունենալու պարագայում, կարող ենք չկասկածել՝ հաջորդ միջուկային տերությունը լինելու է Թուրքիան: