Իրանն ապրանքաշրջանառության համար նոր երթուղի է ընտրել. ՀՀ տարածքը կփոխարինի ադրբեջանականին

 Ադրբեջանի տարածքով իրանական ապրանքների տեղափոխումը միշտ ուղեկցվել է այնպիսի խնդիրներով, որոնք ձմռան ամիսներին ավելի էին խորանում: Այս մասին հայտարարել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիրեզա Փայմանփաքը՝ տեղեկացնելով, որ իրենք մտադիր են այլընտրանքային նոր երթուղիներով փոխարինել ադրբեջանականը:

«Հաշվի առնելով այս ամենը` մենք նաև ուսումնասիրեցինք ադրբեջանականին այլընտրանքային երթուղիները և կանգ առանք երկու միջանցքների վրա: Երթուղիներից մեկը սկիզբ է առնում Հայաստանի տարածքից, Վրաստանի տարածքով հասնում Ռուսաստան: Այս երթուղին պատրաստ կլինեն մեկ ամսից: Երկրորդ երթուղին անցնում է Կասպից ծովով»,- տեղեկացրել է նա:

 

infoport.am