ԱՄՆ-ն 15 միավոր F-15 ռազմական ինքնաթիռ է ուղարկել Հունաստանի Լարիսսա ավիաբազա, որտեղ անցկացվելու են «Castle Forge» անվամբ զորավարժություններ՝ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի հրամանատարության գլխավորությամբ:
Վերջինիս հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժությունների նպատակն է բարելավել դաշնակիցների հետ ռազմական համագործակցությունը ճգնաժամային տարածաշրջանում և իրավիճակներում:
Ուշագրավ է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռների տեղակայման լուրը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Դատելով առկա հրապարակումներից` թուրքական լրատվական կայքերն անհանգստացած են Հունաստանում ԱՄՆ-ի գլխավորությամբ տեղի ունենալիք այդ զորավարժություններից:
ermenihaber.am