Իրանում 12 մարդ է ձերբակալվել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի աջակցության ակցիայի մասնակցելու համար։ Ձերբակալվածներն ադրբեջանցիներ են, հայտնում է «Թուրան» գործակալությունը, գրում է Ազատությունը։
Հաղորդվում է, որ Իրանի՝ ադրբեջանցիներով բնակեցված Արդեբիլ քաղաքի դատարանը մեղադրյալներին 15 տարվա ազատազրկման է դատապարտել և ենթարկել մտրակի 888 հարվածի։ Նրանք մեղադրվում են ոստիկանության դեմ անկարգություններ հրահրելու և անկարգություններ իրականացնելու հոդվածներով։
44-օրյա պատերազմի մեկնարկին իրանաբնակ հարյուրավոր ադրբեջանցիներ փողոց էին դուրս եկել և իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանի զինված ուժերին։ Ակցիայի ընթացքում ձերբակալվել էր մի քանի տասնյակ անձ։