Ճապոնիայի նոր վարչապետ Ֆումիո Կիշիդան խորհրդարանում կայացած բանավեճի ժամանակ հայտարարել է, որ երկրի ինքնիշխանությունը տարածվում է նաևՀարավային Կուրիլյան կղզիների վրա, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Անհրաժեշտ է լուծել տարածքային հարցերը՝ դրանք չթողնելով հաջորդ սերունդներին»,- ընդգծել է նա։ Ընդ որում, վարչապետը հավելել է, որ Ճապոնիայի կառավարությունը «տրամադրված է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքել՝ լուծելով տարածքային պատկանելության խնդիրը»։ Նա նաև մտադրություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Մոսկվայի հետ՝ տնտեսական, քաղաքական, մշակութային ու այլ ոլորտներում։ Ինչ վերաբերում է երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը, Ճապոնիայի վարչապետն ընդգծել է, որ իշխանությունները կցանկանային նպաստել դրան՝ «հիմնվելով 8 կետից բաղկացած առկա պայմանավորվածություններին, ինչպես նաև մշակել դրանց ամրապնդման համար կոնկրետ միջոցներ»։
Տաթև Ֆռանգյան