Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կրկին զորավարժություններ կսկսեն: Այս անգամ ոչ թե սահմանային հատվածում, այլ երկրի կենտրոնական անապատային շրջաններում: Tasnim գործակալության հաղոդմամբ, տեղեկությունը հայտնել է բանակի հրամանատարությունը:
Զորավարժությունները կմեկնարկեն այսօր՝ հոկտեմբերի 12-ին։
Ըստ հրամանատարներից մեկի, զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստականության բարձրացմանը, ուժի ամրապնդմանը, տարբեր սպառնալիքներին հակազդելու գործում ՀՕՊ-ի սեփական արտադրության համակարգերի գնահատմանը։
Այս զորավարժությունների նպատակն է նաև էլեկտրոնային պատերազմի և կիբեռհարձակումների դեմ գործողությունների մշակումը և կիրառումը, ինչպես նաև բանակի և Իրանի կառավարման և վերահսկողության կենտրոնի միջև համակարգման արդյունավետության ստուգումը:
Զորավարժությունների մասնակիցները կօգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաներ։
Հիշեցնենք, ընդամենն օրեր առաջ ավարտվեցին զորավարժություններն Իրան-ադրբեջանական սահմանին: Այս զորավարժություններն ամենախոշորն ու մասշտաբայինն են վերջին 30 տարվա ընթացքում:
armtimes.com