ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում վերսկսվել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա քննարկման երկրորդ փուլը: Հաագայի դատարանը լսում է հայկական կողմի դիրքորոշումը Ադրբեջանի ներկայացրած առարկությունների վերաբերյալ:
Արդարադատության միջազգային դատարանը, հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին է սկսել հրատապ միջոց կիրառելու Հայաստանի պահանջի քննությունը: Հայտարարվել է, որ Բաքվի «ռազմավարի պուրակից» հանվել են մանեկեններն ու սաղավարտները: Մինչդեռ, հայկական կողմի պահանջը շարունակում է անփոփոխ մնալ՝ ամբողջությամբ փակել այդ պուրակը:
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնում են ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ու միջազգային իրավունքի հայտնի փորձագետներ:
Ակնկալվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի գործով քննության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մինչև տարեվերջ: