Ոստիկանությունն առաջարկում է 10 տարվա փոխարեն ՀՀ անձնագրերը տրամադրել ընդամենը 2 տարվա վավերականության ժամկետով

  Անձնագրերին վերաբերող ոստիկանության նոր առաջարկը հարուցել է քաղաքացիների  տարակուսանքը, որոնք բուռն քննարկում են սոցհարթակներում։

Ոստիկանությունն առաջարկում է 10 տարվա փոխարեն անձնագրերը տրամադրել ընդամենը 2 տարվա վավերականության ժամկետով։

Ըստ ոստիկանության՝ անհրաժեշտությունը պայմանավորված է պետաիրավական նախարարական կոմիտեի 2021թ․ սեպտեմբերի 29-ի նիստին տրված հանձնարարականի կատարմամբ։

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, բացառությամբ մինչև 16 տարեկանների, ինչպես նաև զինապարտ քաղաքացիների: Հիմք ընդունելով Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021)՝ ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել, այն սահմանելով 2 տարի:  

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության  կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի 2 տարի առավելագույն ժամկետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի համար, դրանով իսկ կիրագործվի Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021):

 

ՀՀ ոստիկանություն