Ներկայիս Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քաշ շրջանից 191կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովում, գրանցվել է 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է հոկտեմբերի 19-ին վաղ առավոտյան։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 36.1կմ խորության վրա։
Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 6․1 բալ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։