Սլովակիան Ադրբեջանին դիտարկում է՝ որպես տնտեսական համագործակցության լավ հնարավորություններ ունեցող երկիր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Իվան Կորչոկը:
Հյուրն ընգծել է տնտեսական գործընկերության ընդլայնման համար իրավական դաշտի կատարելագործման կարևորությունն ու նշել, որ սլովակյան ընկերությունները շահագրգռված են Ադրբեջանի «ազատագրված տարածքներում» շինարարության և վերակառուցման նախագծեր իրականացնել: Այս մասին հաղորդում է report.az-ը։
Նա հայտարարել է, որ Սլովակիան հավատարիմ է պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին, և այդ հիմքի վրա աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
civic.am