Ադրբեջանը Կարմիր խաչին հայտնել է, որ այսուհետ հնարավոր է Արցախ մուտք գործել միայն իր տարածքից

 Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի գլխավորած պատվիրակությանը, գրում է  report.az-ը։

Ալի Նագիևը նշել է, որ, հաշվի առնելով տարածաշրջանի նոր իրողությունները, ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերը Արցախում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ հնարավոր են միայն Ադրբեջանի  տարածքից և ոչ՝ Հայաստանի։ 

Civic.am-ն այս տեղեկության մասին մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ-ից. պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն։ 

Նագիևը նաև կոչ է արել ակտիվացնել ջանքերը Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում անհետ կորած անձանց գտնելու հարցում։