«Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ». Էրդողանն անդրադարձել է Բաքու-Թեհրան լարվածությանն ու «Զանգեզուրի միջանցքին»

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է, գրում է aa.com.tr-ն:

Նա նաև ասել է, որ առաջիկայում (հոկտեմբերի 26-ին) Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում չի ծրագրում այցելել Բաքու: Փոխարենը նա կմասնակցի Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացմանը:

«Մենք այդ հարցը քննարկել ենք իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ։ Ծրագրի շրջանակում մենք կմասնակցենք օդանավակայանի և մի քանի ճանապարհների բացմանը, ինչպես նաև նոր նախագծեր կսկսենք գյուղատնտեսության ոլորտում։ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում մեր վճռականությունը մնում է անփոփոխ», – ասել է Էրդողանը:

Թուրքայի առաջնորդը նաև ասել է, որ Անկարան շարունակում է ակտիվորեն աջակցել Ադրբեջանին ականների մաքրման հարցում:

Անդրադառնալով Իրանի ևԱդրբեջանի հարաբերություններում առկա լարվածությանը՝ Էրդողանը նշել է, որ չի կիսում այն կարծիքը, որ ճգնաժամը կարող է վերածվել թեժ փուլի:

«Անձամբ ես նման սպասում չունեմ: Իրանն Ադրբեջանը չի վերածի ինչ-որ թիրախի՝ Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով: Որովհետև այսօր Իրանում բնակվող ադրբեջանցիների թիվն ակնհայտ է: Այս գործոնը, անշուշտ, կստիպի մտածել: Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Կարծում եմ, որ Իրանի նոր կառավարությունը չի շարունակի գործել նույն սխալը»,- ասել է Էրդողանը։

 

onnet.am