Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր, Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն անօրինական է համարում ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատի 60 տոկոսի ձեռքբերման գործարքն ու դիմել է դատարան՝ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Արդյունաբերական ընկերության դեմ՝ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջով․ այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։
Նշենք, որ «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը Civic.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել և կոմբինատի խոշոր բաժնետեր Ռոման Տրոցենկոյին պատկանող բաժնետոմսերի 45%-ի վրա դրվել է արգելանք․ նա պատասխանեց, որ այս պահին նման տեղեկություն չունի և դատարանից սպասում է ծանուցման։
civic.am