Իրանը չի բացառում հետագայում Ռուսաստանի հետ ռազմական բլոկի ստեղծումը

  Իրանը դեռ պատրաստ չէ Ռուսաստանի հետ ռազմական բլոկ ստեղծել, սակայն ապագայում նման հավանականությունը չի բացառվում: «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, փոխանցում է R-monitor-ը։

«Իհարկե, մենք կզարգացնենք ռազմական համագործակցությունը, և ապագայում մենք կարող ենք գալ դրան, բայց մինչ այժմ մեր հարաբերությունները դեռ չեն հասել նման աստիճանի»,- ասել է Բաղերին:

Նրա խոսքով՝ Իրանը և Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում են համաձայնագիր կնքել, որը նախատեսում է ռազմական համագործակցություն, զենքի գնում և ահաբեկչության դեմ պայքար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Մոսկվայում հանդիպել է ՌԴ իր պաշտոնակից Վալերի Գերասիմովի հետ: Մոսկվա կատարած այցի շրջանակներում Բաղերին նաև հանդիպել է Ռուստաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

 

armtimes.com