Թուրքիայի հարավում ՌԴ 7 քաղաքացի է ձերբակալվել՝ անտառների հրկիզման կասկածանքով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ին հայտնել են թուրքական Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից։
«Գլխավոր հյուպատոսությունը հաստատում է 2021 թվականի հոկտեմբերի 23-ին Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մի խումբ ռուս զբոսաշրջիկների ձերբակալման փաստը, որոնք Անթալիայի մերձակայքում արշավի են դուրս եկել Լիկյան արահետով։
Տեղական ժանդարմերիայի գրասենյակից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՌԴ 7 քաղաքացի է ձերբակալվել Չաղլարջայի շրջանում անտառային տարածքի հրկիզման կասկածանքով»,- ասվում է գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ։