«Երբ ես փոքր բժշկական կենտրոնի տնօրեն էի զարմանում էի` ոնց կարանք մենք Ամանորին այդքան հանգստանանք, երբ այդքան հիվանդ կա սպասող, իսկ հետո որպես նախարար` երբ ոլորտը ծանրաբեռնվում էր միայն հերթապահ բժիշկների հաշվին ու մյուսները հանգստանում էին»։- այսօր`հոկտեմբերի 26-ին ԱԺ հերթական նիստում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադառնալով Ամանորին ոչ աշխատանքային համարվող օրերի կրճատմանը:
Արսեն Թորոսյանի ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն արձագանքեց տեղից` ընդհատելով ՔՊ պատգամավորի ելույթը: Ի պատասխան Գեղամ Նազարյանի պահվածքի` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը միջամտեց. «Պարոն Նազարյան մի արձագանքեք տեղից, եկեք քրիստոնեաբար մոտենանք»: Գեղամ Նազարյանն էլ պատասխանեց, թե Արսեն Թորոսյանն աթեիստ է:
«Հա աթեսիտ եմ, հարցեր կա՞ն: Ի տարբերություն շատերի` ես չեմ թաքցնում իմ կրոնական պատկանելիությունը»,-ասաց Թորոսյանն ու շարունակեց ելույթը:
«Հայաստանում ոչ աշխատանքային օրերի թվով մենք աշխարհում ռեկորդակիր պետությունների թվին ենք դասվում: Երբ ասվում է, որ 31-ն ու 1-ը քիչ է` ուզում եմ հիշեցնել, որ արանքում միշտ շաբաթ, կիրակիներ են լինում, որը ոչ մեկը չի չեղարկել: Եկեք աշխատանքի խրախուսումով զբաղվենք և ոչ թե ծուլության խրախուսումով»,- եզրափակեց նա: