Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում թագաժառանք Մոհամմադ բին Սալմանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան անկայունություն ստեղծող և ապակառուցողական դերակատարում ունի տարածաշրջանում։
Միցոտակիսը Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններ է արել նաև Էլ-Ռիադում պանելային քննարկման ժամանակ։
«Անվտանգ ենք։ Չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական սպառնալիք կա։ Հավատում եմ, որ Թուրքիան, ի վերջո, կհասկանա, որ Արևելյան Միջերկրականում իր դիրքորոշումը որևէ արդյունք չի ունենալու»,-նշել է նա։
Հունաստանի վարչապետն անդրադարձել է նաև Ֆրանսիայի և Անգլիայի հետ պաշտպանության ոլորտում ստորագրված պայմանագրերին և Հունաստան-ԱՄՆ համատեղ պաշտպանական արձանագրության թարմացմանը։ Այդ համատեքստում նա շեշտել է, որ «ուժեղ դաշինքներ են ստեղծել և իրենց սահմանները շատ հստակ կերպով են գծել»։
ermenihaber.am