ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» նախագիծը, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ ձայներ:
Նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ ոչ աշխատանքային օրերի կրճատմամբ ՀՆԱ-ն կբարձրանա, առևտուրը կաճի:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 2-ը և հունվարի 7-ը: