Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավարն ու ևս մեկ բուժքույր

 Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավար Արտաշես Սահակյանն ու նույն բաժանմունքի բժշկուհիներից մեկը:

Նրանք կասկածվում են հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության և կաշառք ստանալու համար:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ չհաղորդելով այլ մանրամասներ:

Սամսոն Մատինյան

armtimes.com