Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն արդեն ընդունվում են։
online.ssa.am կայքէջում էլեկտրոնային դիմումի ներկայացման համար անհրաժեշտ է նախ մուտք գործել «ՀՀ կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհան, ապա «Արցախի Հանրապետության քաղաքացիների աջակցության միջոցառումներ» էջ, այնուհետև «Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությաունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության դիմումներ» դաշտում սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։
Դիմումը կարող եք մուտքագրել այստեղ։
Մուտքագրելով էլեկտրոնային փոստի հասցեն՝ անհրաժեշտ է սեղմել «Շարունակել» կոճակը, ապա բացված պատուհանում մուտքագրել դիմումում նշված էլեկտրոնային փոստին ուղարկված ստուգիչ կոդը և սեղմել «Շարունակել»:
Նոր էջում պետք է լրացնել՝
1) շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ (ID) սերիան, համարը,
2) բանկային քարտի համարը, բջջային հեռախոսի համարը,
3) փաստացի բնակության վայրն՝ ըստ առաջարկված ցանկերի
4) սեղմել «Հաստատել» կոճակը։
Եթե դիմումում երեխայի տվյալ լրացնելու անհրաժեշտություն չկա, ապա պետք է սեղմել «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը:
Եթե անհրաժեշտ է լրացնել երեխայի տվյալ, ապա «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակը սեղմելուց հետո բացված պատուհանում անհրաժեշտ է լրացնել ՝
1) երեխայի անունը, ազգանունը,
2) երեխայի ծննդյան վկայականի սերիան, համարը կամ անձնագրի սերիան, համարը,
3) սեղմել «Հաստատել տվյալները» կոճակը,
Յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար անհրաժեշտ է սեղմել «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակը և լրացնել տվյալները: Պետք է կցել նաև երեխայի ծննդյան վկայականի պատճենը, եթե երեխայի տողում երևում է «Կցել ծննդյան վկայականը» կոճակը:
Եթե ծննդյան վկայականի փոխարեն կցվել է անձնագիր կամ նույնականացման քարտ, ապա երեխայի համար մուտքագրված դիմումը կմերժվի:
Բոլոր երեխաների տվյալների լրացումն ու ծննդյան վկայականների կցումն ավարտելուց հետո անհրաժեշտ է ավարտել դիմումի մուտքագրումը՝ սեղմելով «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը:
Մուտքագրման ավարտը գրանցելուց հետո դիմումը կհաշվառվի փաստաթղթային ստուգման համար, որի արդյունքի (դիմումի մերժման կամ հաստատման) մասին ծանուցում կուղարկվի էլ.փոստի միջոցով:
Վճարման ցուցակում ներառվելու և ցուցակը բանկին տրամադրելու դեպքում դիմումում նշված հեռախոսահամարին կուղարկվի ծանուցում՝ վճարման ենթակա գումարի և բանկի նշումով: