Երեկ` հոկտեմբերի 28-ին, ժամը 20։00-ին կրակոցներ են հնչել Երևանի Արցախի պողոտայում։ Դեպքի մասին Factor.am-ին մանրամասներ հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ «Ժամը 20։00-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա քաղաքացի։ Պարզվել է, որ Արցախի պողոտայում անհայտ անձի և 20-ամյա երիտասարդի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը ատրճանակով մի քանի անգամ կրակել է 20-ամյա երիտասարդի ոտքերին՝ պատճառելով վնասվածք։ Տղայի կյանքը հաջողվել է փրկել»,- ասաց Գաբրիելյանը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Արփի Հակոբյան