Հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը դո՞ւրս է մղում Մինսկի խմբի համանախագահներին և փորձում է միայնակ լուծել խնդիրը, կարծիք է հայտնել, որ այդպես չի կարող լինել:
«Մինսկի խումբը չի ձևավորվել որևէ մեկի ցանկությամբ: Այն ձևավորվել է տարիներ առաջ կոնկրետ խնդրի առնչությամբ: Այդ խնդիրն այսօր էլ առկա է, և Մինսկի խումբը գործում է: Ինչ վերաբերում է մեր անվտանգային խնդիրներին Ռուսաստանի մասնակցությանը, ապա մի՛ մոռացեք, որ հրադադարի ռեժիմը եռակողմ փաստաթղթի հիման վրա է, որտեղ Ռուսաստանը ծանրակշիռ ներկայություն ունի»,-ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը: