Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում հայտնաբերվել է հողի բերրի շերտի հանման և տեղափոխման 8 դեպք. ԲԸՏՄ

  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման, տեղափոխման բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ իրականացվել են մեկ շաբաթյա, շուրջօրյա վերահսկողական լայնածավալ աշխատանքներ։
Շրջայցերի ընթացքում ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում հայտնաբերվել է հողի բերրի շերտի հանման և տեղափոխման 8 դեպք։
Հողային աշխատանքներ իրականացնելիս, խախտելով հողային ծածկույթի վերին շերտի հանման և տեղափոխման սահմանված կարգը, տարբեր մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով ապօրինի տեղափոխվել է շուրջ 71 խմ սևահող։ Սևահողով բեռնված բոլոր բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության տուգանային հրապարակ։
Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, իսկ մի շարք նյութեր ուղարկվել են իրավապահ մարմիններին։
ԲԸՏՄ-ն կրկին անգամ հիշեցնում և զգուշացնում է, որ հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես սահմանված կարգերի համաձայն՝ հղումները ստորև
https://www.arlis.am/documentview.aspx?docID=71439
https://www.arlis.am/documentview.aspx?docID=152162