ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի ռազմանավ՝ «Մաունթ Ուիթնին» (Mount Whitney), նավարկեց դեպի Սև ծով: ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի տարածած հաղորդագրության համաձայն, ռազմանավը ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ կմասնակցի Սև ծովում համատեղ գործողություններին։
Նավի վրա են գտնվում՝ ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչներ։
Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարները հայտարարեցին Միջերկրական և Սև ծովերում գործողությունների մեկնարկի մասին՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը։ Բացի այդ, երկու օր առաջ Սև ծով է մտել ամերիկյան թևավոր հրթիռներով հագեցած «Պորտեր» ռազմանավը։