Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի (CASC) գիտնականները Chang’e-5 առաքելության շրջանակներում, օգտագործելով փոքր ռեակտոր, լուսնային հողից թթվածին կորզելու հաջող փորձեր են իրականացրել։
Նրանք երկաթ-տիտանի և երկաթի օքսիդով հարուստ լուսնային հողի ջերմաստիճանը բարձրացրել են մինչև 2500 ° C, ինչը հետևանքով նյութերը քայքայվել և արտազատել են գազային թթվածնի։ Գործընթացի ժամանակ առաջանում են նաև այլ օգտակար նյութեր (երկաթ, տիտան, սիլիցիում և այլն), որոնք կարող են օգտագործվել հենց տեղում։ 100 կգ լուսնային հողից ստացվում է մոտ 30 կգ թթվածին։
Գիտնականների թիմը նախատեսում են է փորձարկել այս գործընթացը՝ օգտագործելով լիովին ավտոմատացված սարք, որը կհավաքի լուսնի հողը, կզտի այն և կբեռնի ռեակտորում։ Սարքը կսնուցվի արևային մարտկոցներով:
Եթե հաջողվի յուրացնել այս մեթոդը, ապա այն կդառնա Չինաստանի և Ռուսաստանի ապագա լուսնային ծրագրի հիմքը։ Այս երկու երկրներն արդեն ձեռք են բերել պայմանավորվածություն մինչև 2035 թվականը Լուսնի վրա համատեղ գիտական բազա ստեղծելու, իսկ առաջնային խնդիրներից մեկը բազայում թթվածնի ապահովման կայուն տեխնոլոգիայի մշակումն է։