2021թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 44-ամյա բնակչուհին, իր «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ, կողաշրջվել և վթարի ենթարկվել, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: