Հակակարկտային կայանքներին անարդյունավետ են . մասնագետների առաջարկները

ՀՀ-ն աշխարհում միակ պետությունն է, որտեղ հակակարկտային պաշտպանության պետական աշխատանքներում օգտագործվում են գազագեներատորային հակակարկտային կայանքներ։ Դրանց ամենամեծ խտությունը Արմավիրի մարզում է՝ 225 հատ, Արարատում՝ 99, Շիրակում՝ 88, Լոռիում՝ 75, Արագածոտնում՝ 73 հատ։
ՀՀ տարածքում գազագեներատորային հակակարկտային կայանքների տեղաբաշխման առումով ամենամեծ խտությունն Արմավիրի, Շիրակի և Արագածոտնի մարզերում է։ Սակայն վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր հանրապետությունում ամենամեծ հաճախականությամբ և ինտենսիվությամբ կարկտահարությունները գրանցվում են հենց այդ հատվածներում։