Ռուսաստանի ներկայությունը Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիային սահմանակից շրջաններում, սկսել է վնասել Մոսկվայի և Անկարայի հարաբերություններին

  Ռուսաստանի ներկայությունը Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիային սահմանակից շրջաններում, սկսել է վնասել Մոսկվայի և Անկարայի հարաբերություններին։ Այդ մասին Lenta.ru-ի հետ հարցազրույցում զգուշացրել է Անկարայի Յըլդըրըմ Բեյազիթ համալսարանի դասախոս, պրոֆեսոր Սալիհ Յըլմազը։

Քաղաքագետն ընդգծել է, որ Ռուսաստանը զգալի ներդրումներ ունի Թուրքիայում։ Բացի դրանից՝ Մոսկվան Անկարայի աջակցության կարիքն ունի՝ կապված Սև ծովում ԱՄՆ ռազմական ներկայության աճի հետ։ Յըլմազը նշել է, որ եթե Թուրքիան Սիրիայում Ռուսաստանից ցանկալի օգնություն չստանա, դա բացասական հետևանքների կհանգեցնի երկու երկրների հարաբերություններում և մոտ ապագայում նույնիսկ կարող է ճգնաժամ առաջացնել։

Ըստ թուրք քաղաքագետի, Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև մրցակցությունը կարող է հանգեցնել նաև Անկարայի հնարավոր հրաժարմանը ռուսական զենքի մատակարարումից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ ՊՆ-ն ուժեղացնում է տարածաշրջանային ավիացիոն խմբավորումը Սիրիայի հյուսիսում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Թուրքիան շուտով կարող է նոր ռազմական գործողություն սկսել այնտեղ։ Սիրիական ընդդիմության աղբյուրների համաձայն՝ մի հարձակումը կիրականացվի երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ, երկրորդը՝ հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասակա նահանգներում։

1lurer.am