Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հովհաննես Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: