Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հետ միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027 թվականների ծրագրին:
Այս մասին հայտնում է TACC-ը՝ նշելով, որ ՌԴ կառավարությունը հավանություն է տվել տնտեսական զարգացման նախարարության առաջարկին, որը քննարկվել է ԱԳՆ-ի և գործադիր իշխանության շահագրգիռ այլ մարմինների հետ:
Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից ստորագրել Հայաստանի հետ համատեղ ծրագրի փաստաթղթերը: