Այսօր՝ նոյեմբերի 5-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմանններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Իսակովի պոոտայում ՝ Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց, դեռևա անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, ապա բախվել գազատար խողովակին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված բախվել ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ: Բախման հետևանքով գազատար խողովակն էլ վնասել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս կայանված Mercedes, Volkswagen Golf և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն, ապա պարեկների ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերել կողաշրջված Mercedes-ը: Վթարի մասին տեղեկացվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄ-ի գխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանը, ում ցուցումով էլ օպերատիվորեն ժամանել են Շենգավիթի գազի վթարային ծառայության աշխատակիցները: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց կարիքը չի զգացվել: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
shamshyan.com