ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև եռակողմ տեսակապով հանդիպման համար աշխատանքներ են տարվում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ կոնկրետ պայմանավորվածություն հանդիպման օրվա հետ կապված այս պահին առկա չէ։
« Հստակեցնեմ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի տեսակոնֆերանսի թեմայի մասին: Իրոք, մենք հաստատում ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպում նախապատրաստելու ուղղությամբ: Բայց այստեղ ուզում ենք նշել, որ չկան ստույգ պայմանավորվածություններ և ըմբռնում, երբ կարող է նման տեսակոնֆերանսը կայանալ. այս աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա։