57-ամյա բնակչուհու տանը մահվան ելքով վիճաբանություն . Նոյեմբերյան

  ՀՀ քննչական կոմիտեի  Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները:

Քննությամբ պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 07:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու տանը վիճաբանություն ու քաշքշուկ է առաջացել վերջինիս և նույն քաղաքի 39-ամյա բնակչի միջև, որի ընթացքում նշված տղամարդը դիտավորությամբ հարվածներ է հասցրել 57-ամյա կնոջ դեմքի և գլխի շրջանում, որի հետևանքով նա մի քանի անգամ ընկել է հատակին: Արդյունքում, 57-ամյա կնոջը պատճառվել են կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ: 2021թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ վերջինս մահացել է:

Հիշյալ 39-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. վերջինս ձերբակալվել է՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով և տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: