Իրաքի վարչապետի դեմ հարձակումն իրականացվել է երեք ԱԹՍ-ների միջոցով

   Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ-Կադիմիի դեմ կիրակի օրն իրականացված հարձակման արդյունքում մեծապես վնասվել է նրա բնակարանը: Հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով, ինչի արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել վարչապետի աշխատակազի վեց աշխատակիցներ:

Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երեւում է նրա վնասված ավտոմեքենան` ջարդված ապակիներով եւ տարածքում թափված բեկորներով:

Հարձակումն իրականացնողները կիրառել են երեք ԱԹՍ-ներ, որոնցից երկուսին անվտանգության ուժերը որսացել են ու գետնել: Երրորդ ԱԹՍ-ին հաջողվել է հարվածել վարչապետի բնակարանին:

Հարձակման պատասխանատվությունը դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել:

Ավելի ուշ Կադիմին երեւացել է հեռուստատեսային պաստառներին` ազգային անվտանգության հրամանատարների հետ հանդիպում անցկացնելու պահին:

Բանակի հրամանատարական անձնակազմի խոսնակն ասել է, թե Կանաչ գոտի կոչվող հատվածում անվտանգության հարցում տիրում է կայունություն: Կանաչ գոտին այն տարածքն է, որտեղ տեղակայված են կառավարության շենքերը, բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանները եւ մի շարք դեսպանատներ:

 

www.amerikayidzayn.com