«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ հանգամանքը ընդդիմադիր խմբակցության ներսում բավականին բուռն կրքեր է հարուցել։
Պատգամավորները զարմացել, ապա նախատել են Գեւորգյանին, թե ինչպես է համարձակվել բացակայել մի հանրահավաքից, որին անձամբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է մասնակցել: Մեր տեղեկություններով՝ հայաստանականները միմյանց միջեւ քչփչացել են, թե նրա՝ հանրահավաքին ներկա չլինելը նախեւառաջ վերաբերմունք է. ի՞նչ ավելի կարեւոր գործ կարող էր լինել, քան դեռ ամիսներ առաջ նախատեսված հանրահավաքը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց կապ հաստատել Արմեն Գեւորգյանի հետ ու լսել նաեւ նրա տեսակետը, սակայն մեր ոչ միայն զանգերը, այլ նաեւ օգնականի միջոցով ուղարկված հաղորդագրությունն անպատասխան մնացին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում