Թուրքիան անօդաչու թռչող սարքեր կմատակարարի Ղազախստանին

  Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերությունը (TUSAŞ) ANKA հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) է մատակարարելու Ղազախստանին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչությունը։

TUSAŞ-ն այդ մասին պայմանագիր է ստորագրել Ղազախստանի արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը ներկայացնող KAZSPECEXPORT մատակարարող ընկերության հետ։ Առաջին փուլում ղազախական կողմը նախատեսում է գնել 3 միավոր ANKA ԱԹՍ։

Մինչև այժմ 50 միավոր արտադրված MALE (Medium Altitude Long Endurance) դասի ANKA ԱԹՍ-ի առաջին գնորդը եղել է Թունիսը (3 միավոր)։ Այն այժմ ակտիվ կիրառվում է Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային ուժերի, ինչպես նաև ժանդարմերիայի և Ազգային հետախուզության կազմակերպության կողմից։

 

ermenihaber.am