Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Լութֆի Էլվանին։ Նախագահի հրամանագրում նշված է, որ Էլվանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Նա ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թ.-ից:
Էլվանին կփոխարինի Թուրքիայի ֆինանսների նախկին փոխնախարար Նուրեդդին Նեբաթին։ Նա Էրդողանի առաջ մղած ցածր տոկոսադրույքների քաղաքականության վճռական կողմնակից է: Նեբաթիի խոսքով՝ թուրքական լիրայի փոխարժեքի անկումը «մանիպուլյատիվ հարձակում» է, և երկարաժամկետ հեռանկարում այն տնտեսությանը վնաս չի հասցնի։