Ադրբեջանցիների կողմից գրավված Արցախի Մարտունի քաղաքում հայտնաբերվել են հայերի կողմից լքված զենք-զինամթերք։ Այս մասին հայտնում է report.az-ը։
Նշվում է, որ ադրբեջանական ոստիկանության աշխատակիցները շարունակում են կիրառել անհրաժեշտ միջոցառումներ՝ Ադրբեջանի կողմից գրաված տարածքներում հայկական զինուժի միավորումների նահանջի ժամանակ մնացած զենքերն ու չպայթած զինամթերքները հայտնաբերելու ուղղությամբ։ Նրանց կողմից ձեռնարկված հերթական հսկողության և կանխարգելիչ միջոցառումների ընթացքում հայկական զինուժի միավորումների թողած դիրքերից հայտնաբերվել և առգրավվել է զենք-զինամթերք։
civic.am