Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Շվեդիայում հանդիպում են ունեցել, որի ընթացքում խոսել են ռուս-թուրքական հարաբերությունների մասին, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային մի շարք խնդիրների:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Հարավային Կովկասում Լիբիայում և Ուկարինայում։
«ԱԳՆ ղեկավարները համադրել են մոտեցումները երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել ջանքերի համակարգումը տարածաշրջանային ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։