Միրզոյան-Բայրամով հանդիպումը հնարավոր է, որ կայանա․ ԱԳՆ խոսնակը վերահաստատում է

  ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հնարավոր է՝ կայանա Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Նշենք, որ ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովը մեկնարկել է երեկ, իսկ Միրզոյան-Բայրամով հնարավոր հանդիպման մասին դեռ նախորդ օրը հայտնել էր Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը՝ նշելով, որ այն սպասվում է դեկտեմբերի 2-ին։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը երեկ ևս հաստատել էր , որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ։   Նարեկ Կիրակոսյան

 factor.am